Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հեռացող դարաշրջանը

Հեռացող դարաշրջանը
13.01.2014 | 16:13

Իսրայելում այսօր վերջին հրաժեշտն են տալիս նախկին վարչապետ Արիել Շարոնին: Իսրայել են ժամանել բարձրաստիճան հյուրեր աշխարհի տարբեր ծայրերից: Շարոնի աճյունը Քնեսեթից տեղափոխվելու է զինվորական Լաթրան հուշահամալիր, որտեղ 1948 թվականին արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ նա վիրավորվել էր: Շարոնի հուղարկավորության առիթով Իսրայելը խստացրել է անվտանգության միջոցառումները: Al Jazeera-ն հաղորդում է, որ Իսրայելը պաղեստինցիներին նախազգուշացրել է` հրթիռակոծություններ թույլ չտալ: Իսրայելական ռազմական աղբյուրը մասնավորապես ասել է, որ պաղեստինցիներին հասկացրել են` նրանց համար շատ վատ օր կլինի, եթե որևէ դեպք պատահի հուղարկավորության ժամանակ: Խստացվել են միջոցառումները հատկապես Գազայի հետ սահմանին, որտեղ իշխում է ՀԱՄԱՍ շարժումը:
Սպասվում է, որ Շարոնի հուղարկավորությանը հազարավոր մարդիկ ներկա կգտնվեն, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր երկրներից: Հուղարկավորությունը կկայանա Նեգև անապատում` Շարոնների ընտանեկան ագարակի տարածքում, որն ընդամենը 10 կմ է հեռու Գազայից: Իսրայելական հեռուստատեսության փոխանցմամբ` այնտեղ կգործի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ